Քութաիսիի օդանավակայանից ավելանում է 7 նոր ավիաուղղություն - Բազել, Կոպենհագեն, Բրյուսել, Տալին, Էյնդհովեն, Բարի և Պոզնան
Քութաիսիի օդանավակայանից ավելանում է 7 նոր ավիաուղղություն - Բազել, Կոպենհագեն, Բրյուսել, Տալին, Էյնդհովեն, Բարի և Պոզնան

Սեպտեմբերի 10-ից Քութաիսիի միջազգային օդանավակայանից հունգարական փոքր բյուջե ունեցող «Wizz Air» ավիաընկերությունը իրականացնելու է 7 նոր ավիաչվերթ: Ուղիղ չվերթներն իրականացվելու են Բազելի, Կոպենհագենի, Բրյուսելի, Տալինի, Էյնդհովենի, Բարիի և Պոզնանի ուղղությամբ:

Այս պահի դրությամբ, Վրաստանից Շվեյցարիա, Դանիայի Թագավորություն և Էստոնիա ուղիղ չվերթներ չեն իրականացվում:

«Wizz Air» ավիաընկերությունը Քութաիսիի միջազգային օդանավակայանից չվերթներ է սկսել իրականացնել 2012 թվականից: