Քութաիսիի միջազգային օդանավակայանը Փարիզից ընդունել է առաջին ավիաչվերթը:
Միջոցառմանը օդանավակայանում ներկա է գտնվել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:
Նրա խոսքով, Քութաիսիի օդանավակայանում ուղևորահոսքը կավելանա 3 անգամ:
Օդանավակայանի ընդլայնման մասին է խոսել «Օդանավակայանների միության» ղեկավար Քեթևան Ալեքսիձեն: Նրա խոսքով, նոր տերմինալի շինարարության ավարտից հետո, Քութաիսիի օդանավակայանը մեկ ժամում կսպասարկի 1000 ուղևորի:
Այսօրվանից Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելու միջազգային օդանավակայանում սկսել է չվերթներ կատարել Wizz air-ի երկրորդ օդանավը, որը կանոնավոր ավիաչվերթներ կիրականացնի Իսպանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Իտալիայի և Հունաստանի ուղղությամբ: