Քութաիսիի օդանավակայանը մինչև այս ամսվա վերջ կմիանա երկաթուղային կայարանին
Քութաիսիի օդանավակայանը երկաթուղային կայարանին կմիանա մինչև այս ամսվա վերջ։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, կայարանի շինարարությունն ավարտվել է, և մոտ ապագայում այն կսկսի սպասարկել ուղևորներին։
«Կայարանը, որը կարևոր հաստատություն կլինի Քութաիսիի, ինչպես նաև մասնավոր հատվածի և բնակչության համար, կօգնի մեծացնել շարժունակությունը Քութաիսիի օդանավակայանում և կհեշտացնի ճանապարհորդների հասանելիությունը օդանավակայանին»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։
Քութաիսիի օդանավակայանի մոտ նոր երկաթուղային կայարանը կառուցում է «Ինժմշենի 96-ը»։ «Վրացական երկաթուղին» ընկերության հետ կնքել է 1,247 մլն. լարի արժողության պայմանագիր:
Նախագծով իրականացվել է կայարանի շենքի վերականգնում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Շենքը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց։ Թիվ 2 հարթակը կբարձրացվի՝ հաշվի առնելով աստիճանների և թեքահարթակների տեղադրումը։ Թիվ 2 հարթակում կկազմակերպվեն սպասասրահներ՝ դեկորատիվ աթոռներով։ Երկու հարթակներում էլ տեղադրվելու են տեղեկատվական տախտակներ: Նախատեսվում է հետիոտնային կամրջի վերականգնում և ընդլայնում։ Կամրջի վրա կտեղադրվեն երեք վերելակներ, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց անարգել տեղաշարժը հարթակների եւ երկաթուղային կայարանի շենքի միջեւ։