Քութաիսիի միջազգային օդանավակայանում Ամանորի ընթացքում կիրականացվեն ավիաչվերթներ
Քութաիսիի միջազգային օդանավակայանում Ամանորի ընթացքում կիրականացվեն ավիաչվերթներ

Քութաիսիի միջազգային օդանավակայանը թռիչքները կվերսկսի Ամանորի ընթացքում: Դեկտեմբերի 18-ին Եվրոպայի խոշորագույն հունգարական ցածր բյուջե ունեցող «Wizz Air» ավիաընկերությունը համաճարակի պայմաններում կկատարի իր առաջին չվերթը Դորտմունդից Քութաիսիի ուղղությամբ և հակառակը:

Այս փուլում ավիաընկերությունը Քութաիսի-Դորտմունդ ավիագծով նախատոնական օրերին կիրականացնի ընդամենը 3 չվերթ: Թռիչքներն իրականացվելու են դեկտեմբերի 18-ին, 25-ին և հունվարի 8-ին:

«Գերմանիայի Դորտմունդ քաղաքից դեպի Վրաստան կանոնավոր ուղիղ թռիչքներ իրականացվում են 2016 թվականից: Համաճարակի պայմաններում սա կլինի առաջին թռիչքը Քութաիսիի և Դորտմունդի միջև: Նշենք, որ ըստ գործող կանոնակարգերի, տերմինալում թույլատրվում է միայն ուղևորները: Տերմինալում ճանապարհողի ներկայությունը թույլատրվում է միայն անչափահասին և հաշմանդամին ուղեկցելու դեպքում: Արգելվում է տերմինալ մուտք գործել առանց շնչադիմակի: 37.5-ից բարձր ջերմություն ունեցող ուղևորների մուտքը շենք չի թույլատրվում:

Վրաստանի կառավարության կողմից սահմանված կանոնակարգի համաձայն, Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր սահմանը հատելուց առաջ կներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված PCR թեստավորման բացասական պատասխանը, ենթակա են 8-օրյա մեկուսացման: Ինչ վերաբերում է Գերմանիայի կառավարության կողմից սահմանների հատման մասով սահմանված կանոնակարգերին, զբոսաշրջիկների համար Գերմանիա առանց վիզայի ճանապարհորդությունը դեռ թույլատրված չէ», – ասված է հայտարարության մեջ: