Քութաիսիի միջազգային օդանավակայանի 9-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն
Քութաիսիի միջազգային օդանավակայանը ինը տարեկան է: Այս օր առթիվ օդանավակայանում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն: Վկայականներ տրվեցին այն աշխատակիցներին, ովքեր «լոքդաունի» ժամանակ աշխատում էին առողջապահության նախարարության թեժ գծում: Պատվոգիրը 17 աշխատակցի հանձնեց Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեն:
Քութաիսիի միջազգային օդանավակայանը բացման պահից սպասարկել է ավելի քան 3 100 000 ուղևորի:
Քութաիսիի միջազգային օդանավակայանին շուտով կավելացվեն նոր չվերթներ. Բարսելոնա` հոկտեմբերի 31-ից,Վիեննա՝ նոյեմբերի 2-ից, Բեռլին՝ նոյեմբերի 2-ից, Աբու Դաբի՝ դեկտեմբերի 16-ից: