Քութաիսիի միջազգային օդանավակայանը ուղևորների քանակի աճով Եվրոպայում երկրորդ տեղում է
Քութաիսիի միջազգային օդանավակայանը ուղևորների քանակի աճով Եվրոպայում երկրորդ տեղում է,- այս մասին ասվում է Եվրոպայի օդանավակայանների միջազգային խորհրդի կայքէջում հրապարակված տեղեկության մեջ:
Խորհրդի տվյալներով, նախորդ տարի Քութաիսիի օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 41.6 տոկոսով:
Բացի այդ, ըստ հետազոտության, Քութաիսիի օդանավակյանը պատկանում է չորրորդ կատեգորիային: Այս կատեգորիայում միավորված են օդանավակայաններ, որոնք տարեկան սպասարկում են մոտ 5 միլիոն ուղևորի: Նշված կատեգորիայում առաջին տեղում է Հյուսիսային Մակեդոնիայի օդանավակայանը:
2019 թվականին Վրաստանի օդանավակայաններն սպասարկել են 5.2 միլիոն ուղևորի, որը 3 տոկոսով ավել է 2018 թվականի ցուցանիշից: