Քութաիսիի միջազգային օդանավակայան. Օդանավակայանը բացվել է նախատեսվածից երեք ժամ շուտ և սովորականի պես թռիչքներ է ընդունում
Քութաիսիի միջազգային օդանավակայանը բացվել է նախատեսվածից երեք ժամ շուտ և սովորականի պես թռիչքներ է ընդունում,- հայտնում է Քութաիսիի միջազգային օդանավակայանը։
Նրանց փոխանցմամբ, 04:00-ին թռիչքներ են իրականացվել դեպի Դորտմունդ և Բարսելոնա:
«Վրաստանի օդանավակայանների միավորման և Քութաիսիի միջազգային օդանավակայանի թիմի օպերատիվ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել բացել Քութաիսիի միջազգային օդանավակայանը նախատեսվածից շուտ։
Ժամը 07:30-ին իրականացվել է չվերթ Քութաիսիից Սալոնիկի։ Օդանավակայանի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառ են դարձել առատ տեղումներն ու հորդառատ անձրեւները։ Փորձագետների խումբն ակտիվորեն աշխատում է օդանավակայանի տարածքում՝ տեղում ուսումնասիրելով իրավիճակը»,- նշված է օդանավակայանի տարածած տեղեկատվության մեջ։