Քութաիսիի լաբորատորիայում հետազոտված 181 անձի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիի լաբորատորիայում հետազոտված 181 անձի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Քութաիսիում վերջին 24 օրն է կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:

Նրա փոխանցմամբ, Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում մասնագետները հետազոտել են 181 անձի կենսաբանական նմուշ և ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:

Գոչա Գիորգիձեի խոսքով, հետազոտվել են Իմերեթիի շրջանում գործող բժշկական հաստատությունների պացիենտները և այլ թիրախային խմբերը: