Քութաիսիի լաբորատորիայում հետազոտել են 48 պացիենտի նմուշ և բոլոր պատասխանները եղել են բացասական
Քութաիսիի լաբորատորիայում հետազոտել են 48 պացիենտի նմուշ և բոլոր պատասխանները եղել են բացասական

Քութաիսիի լաբորատորիայում մասնագետները հետազոտել են 48 պացիենտի նմուշ և բոլոր պատասխանները եղել են բացասական,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:

Գիորգիձեի փոխանցմամբ, հետազոտվել են Իմերեթիի բժշկական հաստատություններում գտնվող պացիենտների և Սաիրմեի կարանտինի անձնակազմի նմուշները:

Նրա խոսքով, Իմերեթիի շրջանում գործող կարանտինային տարածքներն այսօր լքել է 75 մարդ և այս պահի դրությամբ կարանտինում է 399 քաղաքացի: