Քութաիսիի լաբորատորիայում հետազոտել են 46 պացիենտի կենսաբանական նմուշ և բոլոր պատասխանները բացասական են
Քութաիսիի լաբորատորիայում մասնագետներն օրվա ընթացքում հետազոտել են Իմերեթիի շրջանի բժշկական հաստատությունների 46 պացիենտի կենսաբանական նմուշ և բոլոր պատասխանները բացասական են,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Գիորգիձեի փոխանցմամբ, համաճարակաբանները Թերջոլայի մունիցիպալիտետի Ղվանկիթի գյուղում թեստավորել են 30 անձի և պատասխանները հայտնի կդառնան վաղը:
Իմերեթիի կարանտինային տարածքներում այս պահի դրությամբ գտնվում է 430 անձ, սակայն քիչ անց Սաիրմեի կարանտինային տարածքներ են տեղափոխվելու արտասահմանից նոր վերադարձած քաղաքացիները: