Քութաիսիի քաղաքային դատարանում այսօր կայանալու է Մերաբ Կվիրիկաշվիլիի գործով դատական նիստը
Քութաիսիի քաղաքային դատարանում այսօր կայանալու է Մերաբ Կվիրիկաշվիլիի գործով դատական նիստը

Քութաիսիի քաղաքային դատարանում այսօր կայանալու է Մերաբ Կվիրիկաշվիլիի գործով դատական նիստը:

Ինչպես առաջին ալիքին ասել է Կվիրիկաշվիլիի փաստաբան, Նուկրի Կվինիկաձեն, նիստին հարցաքննվելու են մեղադրող կողմի վկաները: Փաստաբանը նշել է նաև, որ գործում ներկայացված փաստարկների համաձայն, իր պաշտպանյալի մեղավորությունը բացառվում է:

Հիշեցնենք, 2016 թվականին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել են ռեգբիստ Մերաբ Կվիրիկաշվիլիի կինը, ինչպես նաև այլ մեքենայում գտնվող Գիորգի Պապասկիրին, Նուցա Կալանդիան և Անի Չխեիձեն:

Զոհված Գիորգի Պապասկիրիի ծնողների լրատվությամբ, գործի մեջ դրված ապացույցները ոչնչացվել են: Ինչպես սոցիալական ցանցում գրել է Նանա Թոդուան, վթարը տեղի է ունեցել հենց Մերաբ Կվիրիկաշվիլիի պատճառով, որը BMW X5 մակնիշի ավտոմեքենայով տեղաշարժվում էր 170-180 կմ/ժ արագությամբ:

Մեղքը հաստատվելու դեպքում Մերաբ Կվիրիկաշվիլիին սպառնում է 7-ից 10 տարով ազատազրկում: