Քութաիսիի քաղաքապետարանի դիմաց ընթացող ցույցին բախում է
Քութաիսիի քաղաքապետարանի դիմաց ընթացող ցույցին բախում է

Քութաիսիի քաղաքապետարանի շենքի առջև, որտեղ ընդդիմության կողմնակից ակտիվիստներն անցկացնում են բողոքի ցույց, բախում է:

Նրանք Քութաիսիի քաղաքապետ Իոսեբ Խախալեիշվիլուն կոչ են անում, դուրս գալ գրասենյակից և խոսել նրանց հետ:

Ցույցի մասնակիցները փորձել են ներխուժել քաղաքապետարանի շենք, սակայն իրավապահները նրանց այդ հնարավորությունը չեն տվել:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, ցույցին ձերբակալվել է մի քանի մարդ: