Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվում է 73 հիվանդ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվում է 73 հիվանդ:
Ըստ կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի, չորս հիվանդներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և միացված են շնչառական ապարատին, մինչդեռ 10 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, և նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Նրա խոսքով, կլինիկայում բուժվում են նաև կորոնավիրուսով վարակված երեխաներ, այդ թվում՝ 25 օրական մեկ նորածին: Ըստ Մաղլափերիձեի, նրանք համարվում են միջին ծանրության հիվանդներ:
Այժմ սպասում են կասկածելի ախտանիշներով հինգ հիվանդի լաբորատորիա հետազոտության պատասխաններին:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 775 նոր դեպք: Ապաքինվել է ևս 3 560 պացիենտ: Երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 22 պացիենտ:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 51 993 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 33 459: Մահացել է 423 մարդ: