Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է երկու պացիենտ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է երկու պացիենտ

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է երկու պացիենտ: Բացի այդ, բժշակական հաստատություն է տեղափոխվել 12 նոր վարակակիր:

Այս պահի դրությամբ, կլինիկայում բուժում է անցնում 62 պացիենտ: Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամբ, պացիենտներից 3-ը միացված է արհեստական շնչառության սարքին, 9 վարակվածի առողջական վիճակը գնահատվում է ծանր: