Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է երկու պացիենտ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է երկու պացիենտ

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսով վարակված 4 պացիենտ, ապաքինվել է երկուսը:

Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի հայտարարությամբ, այս պահի դրությամբ կլինիկայում բուժում է ստանում կորոնավարակակիր 69 պացիենտ:

«24 ժամվա ընթացքում ընդունել ենք 4 և դուրս գրել՝ երկու պացիենտ: Կլինիկայում բուժում է ստանում 69 պացիենտ, նրանցից 13-ը երեխա է: Նրանցից ծանր վիճակում է 9-ը, ծայրահեղ ծանր վիճակում է երեքը»,- հայտարարել է Նոդար Մաղլափերիձեն:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Քութաիսիի ինֆեկցիոն կլինիկայից դուրս է գրվել ընդհանուր 128 ապաքինված: