Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է երկու պացիենտ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է երկու պացիենտ: Նրանցից մեկին ախտանշանների բացակայության պատճառով տեղափոխել են կարանտինային տարածք:
Հիվանդնանոցի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամբ, կլինիկայում բուժում է ստանում կորոնավարակակիր 67 պացիենտ, նրանցից 13-ը երեխա է:
Նրա խոսքով, վարակակիրներից 9-ը պացիենտի վիճակը գնահատվում է ծանր: