Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է 102-ամյա կին
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է 102-ամյա կին

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է 102-ամյա կին: Պացիենտը կլինիկայից դուրս է գրվելու վաղը:

Այս պահի դրությամբ կլինիկայում բուժում է ստանում 78 կորոնավարակակիր: Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամբ, պացիենտներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված է արհեստական շնչառության սարքին, 14 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր և նրանք բուժում են ստանում ինտենսիվ բաժանմունքում:

Կլինիկայում բուժվում են նաև երեխաները, նրանք համարվում են միջին ծանրության պացիենտներ: