Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավարակակիր 62 պացիենտներից 8-ի վիճակը ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսի վարակակիր երկու նոր պացիենտ, ապաքինվել է մեկ մարդ:
Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի հայտարարությամբ, այս պահի դրությամբ կլինիկայում բուժում է ստանում 62 վարակակիր:
«24 ժամվա ընթացքում ընդունել ենք երկու և դուրս գրել՝ մեկ պացիենտ: Այս պահի դրությամբ կլինիկան լեփ-լեցուն է և նոր պացիենտներ չենք կարող ընդունել: Կլինիկայում բուժում է ստանում 62 պացիենտ: Նրանցից 8-ի վիճակը ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր»,- հայտարարել է Մաղլափերիձեն: