Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի վարակակիր 73 պացիենտ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի վարակակիր 73 պացիենտ: Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամբ, 4 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված է արհեստական շնչառության սարքին, իսկ 10 պացիենտի առողջական վիճակը գնահատվում է ծանր և նրանք գտնվում են վերակենդանացման բաժնում:
Կլինիկայում բուժվում են նաև երեխաներ, այդ թվում մեկ և երկու ամսական նորածիններ, նրանք համարվում են միջին ծանրության պացիենտներ:
Բուժում է ստանում նաև 102 տարեկան պացիենտ, որի վիճակը ծանր է, սակայն՝ կայուն: