Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 61 վարակակիր, նրանցից ամենակրտսերը 3 ամսական է
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 61 վարակակիր, նրանցից ամենակրտսերը 3 ամսական է: Պացիենտների թվում է 29 երեխա:
Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամբ, 14 պացիենտ ունի թոքաբորբ:
«Երկու պացիենտների վիճակը համեմատաբար ծանր է, այդ թվում է մեկ կին, ով ունի քրոնիկ հիվանդություն: Երկրորդ տղամարդն Աբխազիայից է, ով կրկին միացված է արհեստական շնչառության սարքին»,- հայտարարել է Մաղլափերիձեն: