Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 81 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 81 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 81 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի խոսքով, կլինիկայում կորոնավիրուսից մահացել է 70-ամյա տղամարդ, ով ուներ ուղեկցող հիվանդություններ:

«24 ժամվա ընթացքում մահացել է մեկ պացիենտ, մինչև 70 տարեկան տղամարդ, ով ուներ ուղեկցող հիվանդություններ: Նա միացված էր արհեստական շնչառության սարքին, երեկ նրա վիճակը ծանրացել է և նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- հայտարարել է Մաղլափերիձեն:

Նրա խոսքով, 24 ժամում կլինիկայից դուրս է գրվել ապաքինված 5 պացիենտ: