Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 56 վարակակիր, նրանցից երեքի վիճակը ծանր է
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսի վարակակիր 5 պացիենտ: Նրանք Քութաիսիից են և նրանց առողջական վիճակը բավարար է:
Այս պահի դրությամբ, Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 56 վարակակիր: Նրանցից 23-ը երեխա է:
Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամմբ, երեք պացիենտի առողջական վիճակը ծանր է և նրանք միացված են շնչառության սարքին: Մնացած պացիենտների առողջական վիճակը բավարար է:
Կլինիկայում սպասում են 10 պացիենտի ապաքինմանը: