Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված երեք պացիենտ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված երեք պացիենտ:
Պացիենտները պատկանում էին Քոբուլեթիի և Ղվանկիթիի կլաստերներին:
Այս պահի դրությամբ կորոնավիրուսի ախտորոշմամբ կլինիկայում բուժում է անցնում 13 պացիենտ:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեի փոխանցմամբ, պացիենտների առողջական վիճակը բավարար է: