Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավարակակիր 12 պացիենտ
Վերջին 24 ժամում Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավարակակիր 12 պացիենտ, ապաքինվել է՝ 10-ը:
Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի հայտարարությամբ, այս պահի դրությամբ կլինիկայի մեկուսացված բաժնում բուժում է ստանում 49 պացիենտ: Նրանցից 9 պացիենտի վիճակը ծանր է, իսկ երկու պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է: