Քութաիսիի համալսարանում (Unik) բացվում է Կոնֆուցիի ինստիտուտը: Համալսարանի հաղորդմամբ, Սինցզյանի բժշկական համալսարանի և Քութաիսիի համալսարանի համատեղ նախաձեռնությունը՝ Կոնֆուցիի ինստիտուտը բացելու կապակցությամբ, արժանացել է Չինաստանի միջազգային կրթության հիմնադրամի օժանդակությանը:
«Կոնֆուցիի ինստիտուտը Քութաիսիի համալսարանում (Unik) կբացվի 2021 թվականի սեպտեմբերին և թույլ կտա վրացի ուսանողներին սովորել չինարեն, ներգրավվել կրթական փոխանակման ծրագրերին և ծանոթանալ չինական մշակույթի հետ», – հայտարարել են Քութաիսիի համալսարանում:
Նրանց խոսքով, Չինաստանի միջազգային կրթական հիմնադրամը պատրաստ է հատկացնել մարդկային և նյութական ռեսուրսներ և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Քութաիսիի համալսարանին ՝ ինստիտուտի աշխատանքի և զարգացման համար:
«Քութաիսիի համալսարանի (Unik) միջազգային կապերի ծառայությունը և բարձրագույն ղեկավարությունը ուրախ են Կոնֆուցիի ինստիտուտի աշխատանքի կապակցությամբ, որը կխորացնի Վրաստանի և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև տնտեսական և մշակութային կապերը», – հայտարարել են Քութաիսիի համալսարանում: