Քութաիսիի համալսարանի բյուջեի այն մասը, որը հաշվի էր առնված Ամանորի միջոցառումների համար, ծախսվելու է արդյունավետ նախագծերի իրականացման վրա
Քութաիսիի համալսարանի (Unik) բյուջեի այն մասը, որը հաշվի էր առնված Ամանորի միջոցառումների համար, ծախսվելու է արդյունավետ նախագծերի իրականացման վրա», – ասված է համալսարանի տարածած հայտարարության մեջ:
Համալսարանի փոխանցմամբ, որոշումն ընդունվել է՝ հիմնվելով երկրում առկա համաճարակի վրա:
Քութաիսիի համալսարանի (Unik) ղեկավարության որոշմամբ, երկրում ստեղծված համավարակային իրավիճակի պատճառով, բյուջեի այն մասը, որը հաշվի էր առնված Ամանորի միջոցառումների համար, ծախսվելու է արդյունավետ նախագծերի իրականացման վրա, ինչպիսիք են աշակերտների համար ռոբոտիկայի և ծրագրավորման դպրոցները: Ցանկացած իրավիճակում կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել կրթությանը և այս ոլորտում նորարարությունների ներդրմանը, հատկապես հիմա, երբ համաճարակի ստեղծած իրավիճակը հատուկ մարտահրավերներ է առաջացրել նաև այս ոլորտում: Քութաիսիի համալսարանի առաքելությունն ու արժեքը նոր գիտելիքների ստացումն է, առաջադեմ և ստեղծագործ մտածողության խթանումը, որը ձեռք է բերվում նման նախագծերի իրականացման միջոցով և բարձրացնում է քաղաքացիական պատասխանատվության որակը և կարևորությունը», – ասված է հայտարարության մեջ: