Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայի կովիդ-կենտրոնում կորոնավիրուսից ապաքինվել են տարեց պացիենտներ
Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայի կովիդ-կենտրոնում կորոնավիրուսից ապաքինվել են տարեց պացիենտներ

Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայի կովիդ-կենտրոնում կորոնավիրուսից ապաքինվել են տարեց պացիենտներ:

Կորոնավիրուսից ապաքինվել է Քեդայի մունիցիպալիտետի բնակիչ, 88-ամյա տղամարդ: Ապաքինվել է նաև 72-ամյա սահմանափակ ունակություններով կին, ով Քութաիսիի բնակիչ է:

Բացի այդ, ապաքինվել և կովիդ-կենտրոնից դուրս է գրվել երկու կին, որոնց 20 օր առաջ Բաթումիի կլինիկա էին տեղափոխել ծանր վիճակում: Պացիենտը ծննդաբերեց և իր նորածնի հետ ապաքինված դուրս գրվեց կլինիկայից:

«Այս պահի դրությամբ կլինիկայում բուժումը շարունակում է կորոնավարակակիր 70 պացիենտ: 90-ը հաղթահարել է վարակը»,- հայտարարում է Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայի մենեջեր Մայա Ղիփիանին: