Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայի կովիդ-կենտրոն վերջին 24 ժամում տեղափոխվել է 16 պացիենտ
Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայի կովիդ-կենտրոն վերջին 24 ժամում տեղափոխվել է 16 պացիենտ: Պացիենտների մի մասը Գուրիայի, Սամեգրելոյի և բռնազավթված Աբխազիայի բնակիչ է, իսկ մեծ մասը կլինիկա է տեղափոխվել Իմերեթիի շրջանից:
Պացիենտների թվում են ինչպես ընտանիքներ, այնպես էլ՝ հղի կանայք և երեխաներ:
Այս պահի դրությամբ կովիդ-կենտրոնում գտնվում է 85 պացիենտ: Բժիշկների հայտարարությամբ, օրվա ընթացքում կլինիկայից դուրս կգրվի մի քանի ապաքինված:
Մինչ այժմ «Բոմոնդի» կովիդ-կենտրոնում կորոնավիրուսից ապաքինվել է 50 պացիենտ: