Քութաիսիի «Բոմոնդ» կլինիկայի «Տենդի կենտրոն» Զուգդիդիի Ռուխի գյուղից տեղափոխված կնոջ մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիի «Բոմոնդ» կլինիկայի «Տենդի կենտրոն» Զուգդիդիի Ռուխի գյուղից ծանր վիճակում տեղափոխված կնոջ մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
25-ամյա կնոջը շտապ օգնության բրիգադը Ռուխիի հիվանդանոցից տեղափոխել էր սուր կույրաղիքի ցավով, ջերմությամբ վարակի այլ կասկածելի ախտանշաններով: Հիվանդն այս պահի դրությամբ բուժումը շարունակում է կլինիկայի վիրաբուժական բաժանմունքում:
Կլինիկայի ղեկավար Մամուկա Միքաձեի խոսքով, կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են նաև «Տենդի կենտրոնում» գտնվող 4 պացիենտի դեպքում: