Քութաիսիի 9-րդ հանրային դպրոցում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք: Դեպքը հաստատում է նաև դպրոցի տնօրեն Սոփիո Քութաթելաձեն:
Վարակը հաստատվել է տարրական դասարանի աշակերտի մոտ: Հետազոտության պատասխանը հայտնի է դարձել այսօր առավոտյան: Համաճարակաբանները զննում են աշակերտի շփման շրջանակը:
Տնօրենը հայտարարում է, որ աշակերտը դպրոցում չի եղել միայն երեկ: Վարակվածի դասընկերները և աշակերտներն արդեն անցել են կորոնավիրուսի թեստավորում: Կենսաբանական նմուշների պատասխանները դեռևս հայտնի չեն:
Դպրոցը դադարեցրել է ուսումնական աշխատանքը 12 օրով և անցել ուսուցման առցանց ռեժիմի: