Քութաիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի և Քութայիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ճանապարհներին սահմանված ռեժիմը փոխվել է
Ձյան և մերկասառույցի պատճառով Քութայիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի կմ88-կմ125 (Լենտեխի-Մելե) ներքին պետական նշանակության ավտոճանապարհին արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրելի է հակասայթաքիչ շղթաների կիրառմամբ:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Երթևեկությունը երկու և ավելի առաջատար կամուրջներ ունեցող ավտոտրանսպորտի համար ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ88 (Ծղալտուբոյի շրջադարձ-Լենտեխի) հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, ճանապարհների դեպարտամենտի տվյալներով, փոխվել է նաև Քութայիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ճանապարհին սահմանված ռեժիմը։
«Առատ ձյան պատճառով Քութայիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ավտոճանապարհին (Քութաիսի-Սաիրմե) արգելվել է կցորդիչով, կիսակցորդիչով և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթեւեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։