Քութաիսիում նշում են Դավիթոբայի տոնը: Քութաիսիի քաղաքապետ Գիորգի Ճիղվարիան և տեղի իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Դավիթ Աղմաշենեբելու արձանին: Քիչ անց նրանք տեղափոխվել են Գելաթի, որտեղ անցկացվել է տոնական պատարագ:
Պատարագի ավարտից հետո տեղի իշխանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցելու Դավիթ Աղմաշենեբելու գերեզմանին:
Բացի այդ, Գելաթիի ակադեմիան հյուրընկալելու է ձեռագրերի կենտրոնի ֆոտո-ցուցահանդեսը:
Օրվա ընթացքում քաղաքում անցկացվելու են տոնին նվիրված մշակութային միջոցառումներ: