Քութաիսի-Ալպանա-Մամիսոնի ճանապարհի 47-րդ կմ-ում քարաթափման պատճառով երթեւեկությունն արգելված է
Ներքին պետական նշանակության Քութաիսի (Ճոմա)-Ալպանա-Մամիսոնի լեռնանցքի 47-րդ կմ-ում ժայռային զանգված է իջել և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ քարաթափման պատճառով նշված հատվածում արգելված են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները։
Վատ տեսանելիության պատճառով վաղն առավոտյան կվերսկսվեն մաքրման աշխատանքները։