Քուռ գետի աջ ափից Թամար Մեփեի պողոտայի ուղղությամբ առկա պանդուսը կփակվի
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտմենտի տեղեկությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանն ընթացիկ շաբաթ սկսում է Քուռ գետի աջ ափից Թամար Մեփեի պողոտայի (Հերոսների հրապարակ) ուղղությամբ առկա պանդուսի վերանորոգումը: Վերանորոգման աշխատանքները մեկնարկելու են այսօր, 11:00-ից և շարունակվելու՝ 200 օր:
Նշվածի առնչությամբ ժամանակավոր փոխվելու է ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժման երթուղիները, մասնավորապես.
- Քուռ գետի աջ ափից Թամար Մեփեի պողոտայի (Հերոսների հրապարակի) ուղղությամբ առկա պանդուսի վրա ավտոճանապարհային երթևեկությունը երկկողմանը փակվելու է
- Աջ ափին, Վախուշտիի կամրջից իջնող պանդուսից Թամար Մեփեի կամրջի ուղղությամբ ճանապարհի երթևեկելի մասի մեկ գոտում սահմանափակվելու է ավտոմեքենաների տեղաշարժը
- Կայարանի հրապարակից Թամար Մեփեի կամուրջն անցնելով դեպի աջ ափ երթևեկությունն իրականացվելու է Հերոսների հրապարակով, «Լագունա վերեի» ուղղությամբ:
Վերանորոգման աշխատանքների ժամանակ ճանապարհի նշված հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունը կարգավորելու են պարեկային ոստիկանության աշխատակիցները: