ՔԿԾ. N12 հաստատությունում փաստաբան Շոթա Թութբերիձեի և հիմնարկի աշխատակիցներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել, հետաքննություն է սկսվել, դեպքի մասնակից անձը ազատվել է աշխատանքից
Փաստաբան Շոթա Թութբերիձեի տարածած տեղեկության վերաբերյալ պարզաբանում ենք, որ այս տարվա մարտի 2-ին թիվ 12 քրեակատարողական հիմնարկում Շոթա Թութբերիձեի և Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել,- այս մասին ասվում է հատուկ պատժակատարողական ծառայության հայտարարությունում:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Հատուկ քրեակատարողական ծառայությունը հնարավորինս կհամագործակցի համապատասխան քննչական մարմինների հետ՝ այս փաստն ամբողջությամբ ուսումնասիրելու համար։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի «բ» մասով։ Նշված փաստի առթիվ նաև Հատուկ քրեակատարողական ծառայության մշտադիտարկման բաժնի կողմից հետաքննություն է սկսվել, և կասեցվել է դեպքի հետ կապված անձի՝ Քրեակատարողական ծառայության արտաքին պաշտպանության բաժնի տեսուչի ծառայողական իրավասությունը:
Հատուկ քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ իր ենթակայության տակ գտնվող բոլոր քրեակատարողական հիմնարկներում լիովին պաշտպանված են ինչպես մեղադրյալների/դատապարտյալների, այնպես էլ նրանց այցելած անձանց իրավունքները»,- ասված է Հատուկ քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում։