Քսենյա Սոբչակն առաջադրվել է որպես ՌԴ նախագահի թեկնածու
Քսենյա Սոբչակն առաջադրվել է որպես ՌԴ նախագահի թեկնածու

ՌԴ նախագահի թեկնածու առաջադրված հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը ներկայացրել է նախընտրական ծրագիրը: Այն կոչվում է «123 դժվար քայլ»:

Նա մասնակցել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության համագումարին: Հենց քաղաքական այս ուժն էլ նրան առաջադրել է որպես նախագահի թեկնածու:

«Այսօր մեր երկրի կարևորագույն խնդիրը դարձել է իշխանությունների չփոխվելը»,- հայտարարել է նա ու նշել է, որ դա է  սոցիալական առաջընթացի դանդաղելու, միջազգային մեկուսացման, տնտեսական ճգնաժամի պատճառը:

Ծրագրում ներառված է 123 դրույթ երկրի ներքին, արտաքին, սոցիալական ու տնտեսական քաղաքականության վերաբերյալ: