Քսավիեր Բատելի. Ես մի քանի անգամ ասել եմ Վլադիմիր Զելենսկիին՝ վերջնագրեր մի՛ տվեք, դա ձեր շահերից չի բխում, ես չեմ ուզում հիասթափեցնել ուկրաինացիներին, քանի որ նրանք նույնպես մեզ համար են պայքարում
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Քսավիե Բետելն հայտարարել է, որ մի քանի անգամ զգուշացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որ վերջնագրեր չներկայացնի։
«Վերջերս լսեցի նախագահ Զելենսկիի հայտարարությունը, թե Ուկրաինան պետք է հաջորդ տարում դառնա ԵՄ անդամ։ Ներողություն, ես նրան մի քանի անգամ ասել եմ՝ մի՛ ներկայացրու վերջնագրեր, դա քո շահերից չի բխում։ Ես չեմ ուզում, որ ուկրաինացիները հիասթափվեն, որովհետև նրանք նաև մեզ համար են կռվում, բայց մենք պետք է նրանց երաշխիքներ տանք և չպետք է վիրավորենք», – նշել է Բետելը։
Լյուքսեմբուրգի արտգործնախարարի խոսքով՝ նախկինում խնդիրն այն էր, որ Ուկրաինայի մասին որոշումներ ընդունվում էին առանց ուկրաինացիների մասնակցության։ Այժմ, ըստ Բետելի, հակառակ պատկերն է՝ ուկրաինացիները բանակցությունների սեղանի շուրջ են, իսկ եվրոպացիները՝ ոչ։
«Սովորաբար մենք մասնակցում ենք, սակայն հաճելի է, երբ կարող ես մենյուից ընտրել, թե ինչ ես ուզում։ Կարծում եմ, մենք դրսում սպասում ենք հաշվի՝ սեղանի շուրջ չնստած», – ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը։
Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ակնկալում է Ուկրաինայի անդամակցությունը Եվրոպական միությանը 2027 թվականին։