«Քրքում» համեմունքը, որը պարունակում էր առողջության համար վտանգավոր նյութ, վաճառվում էր «Նավթլուղի» շուկայում
«Քրքում» համեմունքը, որը պարունակում էր առողջության համար վտանգավոր «Սուդան 1» նյութ, վաճառվում էր «Նավթլուղի» շուկայում: Ապրանքը արդեն հանել են իրացումից:
Գործով պատասխանատվության ենթարկված կնոջ փաստաբան Կախա Մաղրաձեն հայտարարում է, որ իր պաշտպանյալը շուկայում առևտրով էր զբաղվում 20-30 տարի: Բացի այդ, փաստաբանի խոսքով, կնոջ համար հայտնի չէր, որ իր կողմից կիրառված ներկը առողջության համար վտանգավոր էր:
Մաղրաձեն ասում է, որ պատասխանատվության ենթարկված կինը համագործակցում է հետաքննության հետ և պատրաստ է կատարել բոլոր հանձնարարականները:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում գտնվող արհեստանոցներից մեկում պատրաստում էր տարբեր անվանումների համեմունքներ, որի համար օգտագործում էր բույսեր և ներկեր, այդ թվում՝ սննդի համար չնախատեսված «Սուդան 1» ազո-ներկ, որը վտանգավոր է մարդու առողջության համար:
Գործի շուրջ ընթանում է հետաքննություն՝ Վրաստանի ՔՕ-ի 198-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի 3-ից 5 տարվա ազատազրկում: