Քրիստին Լագարդին հաստատել են Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում
Քրիստին Լագարդին հաստատել են Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում:
63-ամյա ֆրանսիացի բարձրպատոնյային նշված պաշտոնում հաստատել են Բրյուսելում, Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում: Նա կփոխարինի Մարիո Դրագին:
Քրիստին Լագարդը Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում աշխատանքն սկսելու է նոյեմբերի մեկից: