Քրիստիանիս Կարինշի. Ամենակարևորն այն է, որ չնայած աշխարհում առկա հակամարտություններին, Եվրոպան պետք է կենտրոնանա Ուկրաինայի վրա
Ամենակարևորն այն է, որ չնայած այսօր աշխարհում տեղի ունեցող հակամարտություններին, Եվրոպան պետք է կենտրոնանա Ուկրաինայի վրա, ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Քրիշիանիս Կարինշին։
Լատվիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցություն։
«Երեկ Ռուսաստանը կրկին հարձակում է ձեռնարկել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցություն: Մենք պետք է օգնենք Ուկրաինային անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Իսրայելի ներկայիս իրավիճակը և պաղեստինյան հարցը մտահոգիչ է: Այստեղ գլխավորը երեք ուղղություններ ընդգծելն է. Նախ՝ լիակատար աջակցություն Իսրայելին, որը, որպես ինքնիշխան պետություն, ունի ինքնապաշտպանության իրավունք, և ոչ միայն՝ Իսրայելի ինքնապաշտպանության պարտավորությունը. Երկրորդ՝ անհրաժեշտ է դատապարտել «Համասին» և կարևոր է պատանդներին անվերապահ ազատ արձակելու կոչ անել: Նաև Իսրայելի մեր ընկերներին ուղղված մեր ուղերձն այն է, որ ահաբեկչությունը արմատախիլ անելուն զուգահեռ պետք է հաշվի առնել հումանիտար իրավիճակը։ Ոչ բոլոր պաղեստինցիներն են ահաբեկիչ, և մենք պետք է պայքարենք ահաբեկչության դեմ։ Եվրոպան ակնհայտորեն աջակցում է Իսրայելին, սակայն այդ աջակցությունը չի հակասում պաղեստինցի խաղաղ բնակիչների վերաբերյալ մեր մտահոգություններին: Պաղեստինը Համաս չէ, ոչ բոլոր պաղեստինցիներն են Համաս: «Համասը» թշնամի է: Իսրայելը մեր բարեկամն է»,- ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարարը։