Քրիստիան Դանիելսոն. Կան լուրջ հարցեր, որոնք մնում են չլուծված, կարևոր է, որ կողմերը կառուցողական լինեն

Մեծ աշխատանք է կատարվել, և մենք շարունակում ենք աշխատել: Կան լուրջ խնդիրներ, որոնք շարունակում են չլուծված մնալ, – ասաց Եվրոպական խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:

Նա ասաց, որ հիմա կարևոր է, որ կողմերը կառուցողական լինեն:

«Մենք այս առավոտ լավ հանդիպում ունեցանք, օրվա ընթացքում էլի հանդիպումներ կունենանք: Ես հիմա հանդիպում կունենամ նախագահի հետ: Ես նախագահ Միշելի կողմից առաջադրանք ունեմ օգնելու միջնորդությանը, այդ պատճառով էլ մնում եմ: Ես արդեն ասել եմ, որ շատ աշխատանք է կատարվել, և մենք շարունակում ենք աշխատել: Կան լուրջ խնդիրներ, որոնք մնում են չլուծված: Հիմա կարևոր է, որ կողմերը կառուցողական լինեն, որպեսզի մենք կրկին տեսնենք փոխզիջման անհրաժեշտությունը», – ասաց Քրիստիան Դանիելսոնը:

Այս պահին Քրիստիան Դանիելսոնը Օրբելիանի պալատում է, որտեղ հանդիպում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Քրիստիան Դանիելսոնը մի քանի օրվա ընթացքում հանդիպեց ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների հետ: Դանիելսոնը պետք է այսօր լքեր Վրաստանը, բայց ասաց, որ կմնա Թբիլիսիում և կշարունակի բանակցային գործընթացը:

Այսօր առավոտից նա շարունակեց հանդիպումները ընդդիմության ներկայացուցիչների հետ, և ինչպես նա նշեց, հանդիպումները կշարունակվեն օրվա ընթացքում: