Քրիստիան Դանիելսոն. Այս օրերին ես անհամբեր սպասում եմ այստեղի քաղաքական կուսակցությունների հետ աշխատելուն

10:15, 12.03.2021

Այս օրերին ես անհամբեր սպասում եմ այստեղի քաղաքական կուսակցությունների հետ աշխատելուն,- այս մասին լրագրողներին հայտնեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը, ով մասնակցելով Վրաստանում Եվրոպական միության միջնորդությամբ անցկացվող քաղաքական երկխոսությանը, գտնվում է Թբիլիսիում:

«Ուրախ եմ, որ կրկին Վրաստանում եմ: Այս օրերին ես անհամբեր սպասում եմ այստեղի քաղաքական կուսակցությունների հետ աշխատելուն: Ես հիմա այլևս ոչինչ չեմ ասի, բայց ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ այսօրվա իմ զրույցին», – ասաց Դանիելսոնը:

Դանիելսոնի այցի նպատակը մարտի 1-ին նախագահ Միշելի նախաձեռնած վերսկսված քաղաքական երկխոսությանը ներգրավվելն է բոլոր կողմերի ղեկավարների հետ: Քաղաքական կուսակցությունների հետ երկխոսությանը մասնակցելուց բացի, պարոն Դանիելսոնը կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Դանիելսոնը Վրաստանում կմնա մինչև մարտի 14-ը:

Նմանատիպ