Քրիստան Դանիելսոնը հանդիպում է «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ
Քրիստան Դանիելսոնը հանդիպում է «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ

Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը այս րոպեներին, Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակում հանդիպում է իշխող թիմի անդամների հետ:

Մասնավորապես, հանդիպմանը ներկա են «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և կուսակցության անդամ Շալվա Պապուաշվիլին:

Բացի այդ, հանդիպմանը ներկա է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:

Քրիստիան Դանիելսոնն այսօր արդեն հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ: