Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը մշտական հսկողության տակ է և նրա կյանքին վտանգ չի սպառնում
Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը մշտական հսկողության տակ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում,- ասել է Հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական վարչության պետի տեղակալ Գիորգի Չիդրաշվիլին։
Ինչպես նշել է նա, Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է 18-րդ բուժհաստատության բուժանձնակազմի մշտական հսկողության ներքո։
«Հիվանդի առողջական վիճակը կայուն է։ Հիմնական կենսական պարամետրերը, ինչպիսիք են արյան ճնշումը, զարկերակը, շնչառությունը, սատուրացիան, նորմայի սահմաններում են: Նորմայի սահմաններում են նաև հիմնական լաբորատոր պարամետրերը։ Նա ինտենսիվ լաբորատոր և այլ ախտորոշիչ հետազոտություններ է անցնում, հետևաբար նրան տրամադրվում է համապատասխան բժշկական ծառայություններ։ Նրա առողջական վիճակը մշտական հսկողության տակ է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Գիորգի Չիդրաշվիլին։