Քրեակատարողական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում, իրենց փոխանցմամբ, երեւում է, թե ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին սնունդ ընդունում

Քրեակատարողական ծառայությունը հրապարակում է կադրեր 12-րդ քրեակատարողական հիմնարկից, մասնավորապես՝ Միխեիլ Սաակաշվիլիի խցից։

Տեսանյութում երևում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից շիլայի ընդունումը։

Քրեակատարողական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, տեսանյութում երևում է, թե ինչպես է բանտարկյալ Սաակաշվիլին սնունդ և բնական հյութեր ստանում։

«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով մենք հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սննդի ընդունման որոշ փաստեր։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին օրվա տարբեր ժամերին սնունդ և բնական հյութեր ստանում։ Հրապարակում ենք նաև Միխեիլ Սահակաշվիլիի ստացած ապրանքների լուսանկարները»,- ասված է հաղորդագրությունում։

Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սննդի ընդունման վերաբերյալ հայտարարություն է արել երեկ արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

«Միխեիլ Սաակաշվիլին դեռ ստանում է շիլաներ, բնական հյութեր, ինչ մենք ասում ենք՝ հիմնված է ապացույցների վրա։ Սա սնունդ է, սա այլևս բժշկական նշանակում չէ, սա սնունդ է, որը ստանում է բանտարկյալը», – ասել է Բրեգաձեն: