Քրեակատարողական ծառայությունը դիմում է ժողովրդական պաշտպանին՝ պարզաբանելու, թե արդյոք փորձագետների խմբի անդամը օրինական համաձայնություն է ունեցել Միխեիլ Սաակաշվիլիի անձնական տվյալները հրապարակելու համար
Հատուկ քրեակատարողական ծառայության տեղեկությամբ, TV Pirveli-ի եթերում սույն թվականի ապրիլի 30-ին, Ժողովրդական պաշտպանի կողմից ստեղծած փորձագիտական խմբի անդամ Գիորգի Գրիգոլիան, հանրությանը հասանելի է դարձրել հատուկ կատեգորիայի դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական տվյալները, որոնք կցվել են նույն խմբի պատրաստած զեկույցին։
Գերատեսչության տվյալներով՝ Հատուկ քրեակատարողական ծառայության կողմից Ժողովրդական պաշտպանի գրասենյակին, ապրիլի 28-ին ուղարկված նամակում մասնավորապես ասվում էր, որ զեկույցի հավելվածը հրապարակային չէ։
«Հատուկ քրեակատարողական ծառայությունն անմիջապես արձագանքել է օմբուդսմենի փորձագիտական խմբի եզրակացությանը և հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ծառայությունն ունի հարցեր, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն օմբուդսմենին։ Ապրիլի 30-ին Քրեակատարողական ծառայությունը դիմել է Ժողովրդական պաշտպանին և սպասում է հարցերի հիմնավորված պատասխանին։ Նամակում տեղ գտած հարցերից մեկը վերաբերում էր արյան մեջ ալբումինի քանակի մասին բացահայտված տեղեկատվությանը։ Հնչած տվյալները կտրուկ տարբերվում են փորձագիտական խմբին հասանելի վերլուծությունների փաստացի արդյունքներից։
Ստուգելի լաբորատոր տվյալների բացահայտումը մեծ ռիսկ է Ժողովրդական պաշտպանի գրասենյակից պատասխաններ ստանալու և, անհրաժեշտության դեպքում, բժիշկ ընտրելիս խմբի անդամների հետ հարցազրույցից առաջ, ինչը կարող է հանգեցնել իրականությունից զգալիորեն տարբերվող պատկերացումների՝ ապատեղեկացնելով հանրությանը:
Դիմում ենք Ժողովրդական պաշտպանին, ում գրության համաձայն՝ Հատուկ քրեակատարողական ծառայությանը տրամադրված տեղեկատվությունը հրապարակային չէ, պարզաբանելու՝ արդյոք իր կողմից ստեղծված փորձագետների խմբի անդամն ունեցել է օրինական համաձայնություն՝ հրապարակելու զեկույցի հավելվածը, որը պարունակում է բողոքներ, նշանակված դեղերի ցանկ և այլ տվյալներ»,- ասվում է Քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում։