Քրեակատարողական ծառայություն. Զուրաբ Ջափարիձեի հայտարարությունն այն մասին, որ իրեն մի քանի օր առաջ տրամադրել են ազատ արձակման կոնկրետ ժամանակի մասին տեղեկատվություն, սուտ է
Քրեակատարողական ծառայություն. Զուրաբ Ջափարիձեի հայտարարությունն այն մասին, որ իրեն մի քանի օր առաջ տրամադրել են ազատ արձակման կոնկրետ ժամանակի մասին տեղեկատվություն, սուտ է

Վրաստանի հատուկ պենիտենցիար ծառայությունը հայտարարություն է տարածել Զուրաբ Գիրչի Ջափարիձեի ազատման վերաբերյալ՝ արձագանքելով թեմայի շուրջ շրջանառվող «սպեկուլյատիվ» տեղեկություններին։

Հայտարարության համաձայն, օրենսդրությունը չի նախատեսում դատապարտյալի նախապես տեղեկացումը կամ նրա հետ որևէ պայմանավորվածություն ազատման կոնկրետ ժամի մասին։

«Օրենքի համաձայն՝ դատապարտյալը ազատվում է ազատազրկման վայրից պատժի ավարտից մեկ օր առաջ։

Ազատված անձին վերադարձվում են իր անձնական իրերը, հագուստը, կոշիկները, որոնք պահվել են հաստատությունում։ Զուրաբ Ջափարիձեն նույնպես վերցրել է իր անձնական իրերը դուրս գալու պահին։

Չնայած նրան, որ Ջափարիձեն պնդում է, թե իրեն մի քանի օր առաջ ասել էին, որ պատրաստ լինի առավոտյան 10:30-ին ազատ արձակվելու համար, այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

Հաստատությունը սկսում է աշխատանքը 08:00-ին։ Ջափարիձեի ազատման հետ կապված ֆորմալ գործընթացները տևել են կարճ ժամանակ, և նա ազատ է արձակվել մոտավորապես 08:30-ին՝ պենիտենցիար օրենսգրքի և կարգերի պահպանմամբ։

Ծառայությունը հորդորում է բոլորին՝ զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից, որոնք կարող են ծառայել ծառայության վարկաբեկման նպատակին», – նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Գիրչի – Ավելի շատ ազատություն» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն կալանավայրից դուրս գալուց հետո լրագրողներին ասել էր․

«Մի քանի օր առաջ հարցրի՝ որ ժամին ինձ բաց կթողնեն, և պատասխանեցին, որ պետք է պատրաստ լինեմ մոտավորապես 10:30-ին։ Բայց այնպես եղավ, որ առավոտյան 08:00-ին ինձ դուրս հանեցին՝ առանց որևէ բացատրության»։