Քրեակատարողական ծառայություն.  N17 հաստատությունում հրդեհը տեղայնացված է, բոլոր բանտարկյալները կկարողանան կապ հաստատել ընտանիքի անդամների հետ՝ էլեկտրաէներգիան վերականգնելուն պես
Քրեակատարողական ծառայություն. N17 հաստատությունում հրդեհը տեղայնացված է, բոլոր բանտարկյալները կկարողանան կապ հաստատել ընտանիքի անդամների հետ՝ էլեկտրաէներգիան վերականգնելուն պես

N17 քրեակատարողական հիմնարկի խոհանոցում բռնկված հրդեհն այս պահին արդեն տեղայնացվել է:

Ինչպես հայտնում են Հատուկ քրեակատարողական ծառայությունից, հրդեհի հետեւանքով այս փուլում օբյեկտի էլեկտրամատակարարումը դադարեցվել է: Նրանց խոսքով, հաստատությունում էլեկտրաէներգիան վերականգնելուն պես բոլոր դատապարտյալներին հնարավորություն կտրվի կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ:

«N17 հաստատության խոհանոցում հրդեհը բռնկվել է ժամը 14:20-ի սահմաններում: Նշենք, որ խոհանոցը գտնվում է դատապարտյալների բնակելի շենքից հեռու:

Նաև պարզաբանենք, որ N17 հաստատությունը գտնվում է Ռուսթավիի այլ քրեակատարողական հիմնարկներից (N 5, N 6, N 12, N 16) բավականին հեռու և, հետևաբար, կրակի տարածման վտանգ չկա», – ասացին Քրեակատարողական ծառայությունից: