Քրեակատարողական հաստատություններում այսօրվանից վերականգնվում է կարճաժամկետ տեսակցության իրավունքը
Այսօրվանից վերականգնվում է, քրեակատարողական հիմնարկներում գտնվող մեղադրյալների / դատապարտյալների համար, բանտարկության օրենսգրքով նախատեսված կարճաժամկետ տեսակցությունների իրավունքը,- այս մասին տեղեկատվությունը տարածում է հատուկ քրեակատարողական ծառայությունը:
«Կովիդ 19»-ի տարածումը կանխելու նպատակով, անցյալ տարվա մայիսի 25-ից քրեակատարողական համակարգում հատուկ պայմանների շրջանակներում սահմանափակումների առաջին փուլի վերացումից հետո, մեղադրյալները / դատապարտյալները հնարավորություն ունեցան օգտվել կարճատև ժամանցից, բայց համավարակային իրավիճակից ելնելով, այս իրավունքը կասեցվեց նոյեմբերի 28-ից: Այս փուլում քրեակատարողական ծառայության ղեկավարությունը որոշում է կայացրել փետրվարի 1-ից վերացնել այս սահմանափակումը»,- ասել են հատուկ քրեակատարողական ծառայությունում: