Քրդստանում շարունակվում են զանգվածային անկարգությունները
Քրդստանում շարունակվում են զանգվածային անկարգությունները

Իրաքյան Քրդստանի իշխանությունների դեմ ցույցերի մասնակիցների և ուժայինների միջև բախումներ են արձանագրվել քրդական ինքնավարության մի շարք քաղաքներում: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:

Նշվում է, որ ցուցարարները հրկիզել են Քրդստանի Դեմոկրատական կուսակցության գրասնեյակն Էրբիլում: Աշխատավարձերի ուշացման հետ կապված ցույցերը տեղի են ունենում ինքնավարության այլ շրջաններում ևս, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին:

Ոստիկանությունը ջրցաններ է գործի դրել բազմությանը ցրելու համար:

Մի շարք ԶԼՄ-ներ պնդում են, որ բախումների հետևանքով տուժածներ կան: Սակայն այդ տեղեկության պաշտոնական հաստատում չկա: